ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունն արել է հնարավոր ամեն ինչ, որ կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ, սակայն դեպքերի ավելացման պարագայում նման պայմաններում պահելու հնարավորություն այլևս չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ասիմպտոմ դեպքերով վարակակիրների դուրս գրումը և նրանց վերադարձն ընտանիք, որտեղ մյուսներն առողջ են, չի նպաստում արդյոք վարակի տարածմանը

«Մեկուսացման քաղաքականությունը վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ  մեր հյուրանոցային և  մեկուսացման վայրերի հնարավորությունները ներում էր: Ընդ որում, կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները վկա են, որ կառավարությունը, պարետատունը, Առողջապահության նախարարությունն ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ: Բայց եկավ մի պահ, որ այնքան շատ էին մեկուսացվածները և այնքան շատ էին դրական դեպքերը, որ այլևս նրանց նման պայմաններում պահելու հնարավորություն չկար: Եվ, ըստ էության, լուծման այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ  շատ դեպքերում չախտորոշված դեպքերը, որոնց վարակված լինելու մասին իրենք էլ, շրջապատն էլ չգիտեն, վարակի տարածման առումով ավելի վտանգավոր են, քան ախտորոշվածը: Վարչապետը նշեց՝ այս պայմաններում դրական ախտորոշված դեպքերի հետ կապված զգոնությունը պետք է կրկնակի ավել լինի, այլ տարբերակ պարզապես չկար: Նա նաև հիշեցրեց, որ շատ երկրներ ի սկզբանե են ասիմպտոմ դեպքերը տնային պայմաններում բուժել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: