Այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունն արել է հնարավոր ամեն ինչ, որ կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ, սակայն դեպքերի ավելացման պարագայում նման պայմաններում պահելու հնարավորություն այլևս չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ասիմպտոմ դեպքերով վարակակիրների դուրս գրումը և նրանց վերադարձն ընտանիք, որտեղ մյուսներն առողջ են, չի նպաստում արդյոք վարակի տարածմանը
«Մեկուսացման քաղաքականությունը վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ մեր հյուրանոցային և մեկուսացման վայրերի հնարավորությունները ներում էր: Ընդ որում, կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները վկա են, որ կառավարությունը, պարետատունը, Առողջապահության նախարարությունն ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ: Բայց եկավ մի պահ, որ այնքան շատ էին մեկուսացվածները և այնքան շատ էին դրական դեպքերը, որ այլևս նրանց նման պայմաններում պահելու հնարավորություն չկար: Եվ, ըստ էության, լուծման այլ տարբերակ ուղղակի գոյություն չուներ»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ շատ դեպքերում չախտորոշված դեպքերը, որոնց վարակված լինելու մասին իրենք էլ, շրջապատն էլ չգիտեն, վարակի տարածման առումով ավելի վտանգավոր են, քան ախտորոշվածը: Վարչապետը նշեց՝ այս պայմաններում դրական ախտորոշված դեպքերի հետ կապված զգոնությունը պետք է կրկնակի ավել լինի, այլ տարբերակ պարզապես չկար: Նա նաև հիշեցրեց, որ շատ երկրներ ի սկզբանե են ասիմպտոմ դեպքերը տնային պայմաններում բուժել:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 3,09 կմ/ժ