ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը սպառնում է կիրառել բանակը՝ ԱՄՆ-ում կարգուկանոն հաստատելու համար

ԱՄՆ նախագահը սպառնացել է գործի դնել բանակը` ԱՄՆ-ում «անկարգություններին ու ամենաթողությանը»վերջ տալու համար։

«Նահանգային իշխանությունները պարտավոր են Ազգային գվարդիան օգտագործելով՝ իրավապահների ծանրակշիռ առավելություն ապահովել, քանի դեռ բռնությունների ալիքը չի ճնշվել», - ասել է Թրամփը: Նա զգուշացրել է, որ նահանգապետերի կողմից նման քայլերի չդիմելու դեպքում ինքը կմոբիլիզացնի բանակը և «արագ կլուծի խնդիրը նրանց փոխարեն»։

Թրամփը ներքին ահաբեկչություն է անվանել երկրում մեծ ծավալներ ստացող բողոքի ցույցերը:

Բողոքի ցույցերն ու զանգվածային անկարգությունները սկսվել են անցյալ շաբաթ՝ ոստիկանների մեղքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Վերջինս խեղդվել է ոստիկանների գործադրած բռնության արդյունքում։ Ըստ դիահերձման արդյունքների, 46-ամյա տղամարդը շնչահեղձ է եղել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: