ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նյու Յորքում պարետային ժամը մեկ օրով երկարաձգվել է

Իշխանությունները մեկ օրով երկարացնում են պարետային ժամը Նյու Յորքում, երեքշաբթի այն կսկսվի ժամը 20.00-ին: Այս մասին Twitter- ում հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Ֆրեդի Գոլդշտեյնը:

Անկարգությունների սկսվելուց հետո Նյու Յորքում պարետային ժամն առաջին անգամ հայտարարվել էր երկուշաբթի: 

«Երեքշաբթի՝ հունիսի 2-ին, երեկոյան ժամը 8-ից Նյու Յորքում պարետային ժամ կմտցվի, այն կլրանա չորեքշաբթի օրը՝ հունիսի 3-ին, երեկոյան ժամը 5-ին»,- գրել է Գոլդշտեյնը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել Մինեապոլիսում ոստիկանության աշխատակիցների կողմից աֆրոամերկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնցում ոստիկանները Ֆլոյդին ձեռնաշղթաներ են հագցնում գցում գետնին, երեքով հարձակվում նրա վրան, ընդ որում, մեկը ծնկով սեղմում է նրա կոկորդը: Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, հետո լռում է: Նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: