ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ. Ջասթին Թրյուդո

Ի հեճուկս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  «Մեծ յոթնյակի» (G7) կազմ Ռուսաստանի վերադարձի առաջարկին՝ Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ, քանի որ Մոսկվան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է Reuters-ը։

«Ռուսաստանը հեռացվել է ակումբից այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ ներխուժեց Ղրիմ, և նրա կողմից շարունակական անհարգալից վերաբերմունքի, միջազգային կանոնների և նորմերի խախտման պատճառով է այդ երկիրը դուրս մնում G7-ից, և կշարունակի դուրս մնալ»,- ասել է Թրյուդոն իր ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հարցին, թե արդյոք կհրաժարվի մասնակցել 2020 թվականի հունիսի վերջին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին, եթե ներկա գտնվի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թրյուդոն չի պատասխանել, փոխարենն ընդգծել է, որ գագաթնաժողովից առաջ դեռ «հարցեր կան քննարկելու»։

«G7-ը միշտ եղել է դաշնակիցների և ընկերների հետ անկեղծ զրույցների վայր։ Հենց դա էլ ես հույս ունեմ տեսնել հետագայում»,- հավելել է Թրյուդոն։

Հիշեցնենք, որ G7-ի գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել 2020 թվականի հունիսի վերջին՝ Վաշինգտոնում։

Հավելենք, որ «Մեծ ութնյակ»-ը, որն իրենից ներկայացնում է տնտեսապես զարգացած պետությունների միություն, հիմնվել է 1998թ.: Սակայն 2014թ. Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հետևանքով, ՌԴ-ն հեռացվել է միությունից, ինչի հետևանքով G8-ը դարձել է G7: Այժմ դրան անդամակցում են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: