ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաղթահարվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, և երկու երկրները ձեռնամուխ կլինեն հարաբերությունների առավել զարգացմանը:

Դեսպան Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և մաղթանքների համար՝ նշելով, որ Իտալիայում համավարակի ընթացքում միշտ զգացել է հայ ժողովրդի ջերմությունն ու բարեկամությունը:

Խոսելով Հայաստանի և Իտալիայի միջև խորը բարեկամական հարաբերությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության շարունակական ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցին, երկու երկրների միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավորություններին: Դեսպան Դել Մոնակոն ասել է, որ բարձր մակարդակի այցը նշանակալի կլինի երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև նշված ոլորտներում համագործակցության խորացման առումով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: