ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարունակվում են ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը․ հանրապետության տարածքում եղել են կասեցումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 02.06.2020թ.-ին, շրջայց է կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում:

Արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմանկանում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության կամ անփութության գործոնով: Տնտեսավարողներին տրվում են ցուցումներ, խորհուրդներ, նաև կազմվում են արձանագրություններ, որոնք կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետերի գործունեությունը:

Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ հիմնականում չի պահվել սոցիալական հեռավորությունը, չեն կրել կամ ոչ ճիշտ են կրել դիմակներ ու ձեռնոցներ, չեն ունեցել պարբերական ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: