ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին կարգելվի թռիչք կատարել դեպի ԵՄ

Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակը՝ ավիաընկերությունների ցանկը, որոնց արգելվում է թռիչքներ կատարել դեպի ԵՄ կամ որոնց նկատմամբ շահագործման սահմանափակումներ են մտցվել, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին: Այս մասին հայտնում  է News.am-ը: 

Այսօրվա թարմացումից հետո Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են ցուցակի մեջ թռիչքների անվտանգության ապահովման վերահսկման ոլորտում երկրի հնարավորությունների գնահատումից հետ: Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և վեց հայ ավիափոխադրողների մասնակցությամբ լսումներից հետո:

Բացի այդ, ցանկը համալրել են Կոնգոյում (Բրազավիլ), Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Ղրղզստանում, Լիբիայում, Նեպալում և Սիերա Լեոնեում արտոնագրված ավիափոխադրողները:

Տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը հայտարարել է. «ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակը պետք է օգտագործվի որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին և ցուցակում ընդգրկված երկրներին վերանայել և բարելավել թռիչքների իրենց ստանդարտները: Եվրամիության թռիչքների անվտանգության ցուցակի մեջ հայ փոխադրողներին ընդգրկելու մասին որոշումը կայացվել է թռիչքների անվտանգության հանձնաժողովի միաձայն կարծիքի հիման վրա: Հանձնաժողովը՝ Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում թռիչքների անվտանգության բարելավման համար»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: