ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոն է ուղարկել 1600 զինվորական

© AP Photo/Ross D. Franklin

Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգությունների հետ կապված՝ Պենտագոնը մոտ 1600 զինծառայող է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաքի արվարձաններ: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանին:

«Կանոնավոր զորքերի զինվորները տեղակայված են վաշինգտոնյան կոնգլոմերացիայի ռազմական բազաներում, բայց ոչ բուն Վաշինգտոնում»,- ասել է Հոֆմանը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ «զինվորականները բարձր պատրաստվածության վիճակում են», բայց քաղաքացիական իշխանությունների գործողություններին չեն օգնում:

Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր, անկարգություններ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: