ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը. Փաշինյան

«Երեկվանից, երբ ֆլեշմոբային գործողություններ առաջարկեցի և սկսեցի, տարբեր մեկնաբանությունների արժանացավ, ընդհուպ որ մենք կամ ես հիմա մեղավորներ ենք փնտրում ստեղծված իրավիճակի համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Panorama.am։

Նրա խոսքով, ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտել, որովհետև ինքն էլ է վարակվել և իր ընտանիքին վարակել կորոնավիրուսով, հետևաբար ում վրա պետք է գցի մեղքը։

«Խնդիրը մեր իրավիճակը ճանաչելու մասին է։ Մեր պրոբլեմը շատ վաղուց գիտենք։ Ինչ մեղավորների փնտրտուքի մասին կարող է խոսք լինել, երբ խնդիրը մեր ծնողների, բոլորի,  մեր ազգային անվտանգության մասին է։ Հարցը հետևյալն է՝ ուզո՞ւմ ենք այս  վիճակը հաղթահարենք, թե ոչ։ Խնդիրը  պարզ է՝ կանոնները հստակ սահմանված  են»,- նշեց նա։

Ն. Փաշինյանի խոսքով, մոնիտորինգը ցույց է տալիս, որ ամենամեծ խնդիրը բանկային համակագն է ու Հայփոստը։ Նա նշեց, որ խոսակցություն է ունեցել Կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարական է տվել բարձր  տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

«Բայց մի բան չեմ հասկանում, մեր պլան Ա-ն ո՞րն է, որ մենք ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք։ Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է ինքն այդ հարցը լուծել»,- ասաց վարչապետը։

Ն. Փաշինյանն ասաց, որ սա առողջապահական խնդիր չէ, քանի որ ինչ կարողանում է, անում է առողջապահությունը, մի բան էլ ավելի, սա կարգուկանոնի խնդիր է։ 

«Ես որ հեղափոխությունով, խոսքով Հայաստանի վարչապետ եմ դարձել, հիմա պե՞տք է սպեցնազը հանեմ, ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն։ Ես ոնց անեմ այդպիսի բան։ Ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել»,- ասաց վարչապետը։ 

Նա նշեց, որ իրենք ասում են՝ «կանոնները պահեք, ժողովուրդ ջան, որ չմահանանք մենք, մեր հարազատները, մեր ծնողները»։

«Բանկերը իրենց հարցերը պետք է լուծեն։ Պարզվում է՝ հունիսի 1-ին քաղաքապետարաններ են եղել, միջոցառումներ են կազմակերպել երեխեքի համար։ Երբեմն տպավորություն է, թե մենք մեր երեխեքին ավելին շատ ենք սիրում, քան մեր ծնողներին։ ՏԻՄ-երն իրենք վարչակազմերի ռեսուրսները պետք է օգտագործեն, որպեսզի հակահամաճարակային կանոնները պահվեն, և քաղաքացիներն իրար պետք է ամոթանք տան։ Իրար պետք է ասենք՝ ժողովուրդ ջան, էս ի՞նչ ենք անում, եկեք՝ մի հատ սթափվենք»,-ասաց նա։

Ն. Փաշինյանի խոսքով, մեղավորների փնտրտուքն անիմաստ գործ է։

«Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը․ սա այն կառավարությունը չէ, որ անմասն լինի ժողովրդի մեղքից։ Եվ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության այս կանոններով, որ մենք մի մարմին ենք, ի օրգանիզմ ենք, ամբողջություն ենք, մեզ հնարավոր չէ տարանջատել, ասել՝ սա կառավարությունն է, սա ժողովուրդն է։ Մենք մի ամբողջություն ենք, լավ ենք, վատ ենք՝ էս ենք։ Եվ ես համոզված եմ, որ մենք լավն ենք, ուղղակի վախի մթնոլորտը հաղթահարվել է, բայց մենք մեր ազատությունը սկսել ենք մեր դեմ, մեր ազգային ու պետական շահերի դեմ օգտագործել։ Ես ուրիշ ձև չգիտեմ, քան այս հաղորդակցությունը, ես հավատում եմ ձեզ, ես հավատում եմ Հայաստանի քաղաքացուն, որ այս ուղերձը տեղ հասնելու է»,- ասաց նա։

Ն.Փաշինյանը նշեց, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ վարակն ասիմպտոմ է. «Դեռևս ասիմպտոմ ենք, ճիշտ է ՝ ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին, որովհետև ասում են, որ անկանխատեսելի ընթացք է ունենում, բայց մենք տեղյակ կպահենք։ Ասիմպտոմ վիճակ է, կարող էինք չհայտարարել, որ մեզ մոտ դրական է ախտորոշվել, որ մեր մեղավորության ապացույցը թաքցնեինք։ Չենք թաքցնում, այո, մեղավոր ենք։ Ես որ վարակվել եմ, ինչ-որ բան այնպես չեմ արել։ Եվ ի՞նչ։ Ուրմեն՝ բոլորս եկեք վարակվե՞նք։ Կամ, որ տնից-տեղից հեռու, որ վատանամ, դա նշանակում է, որ բոլորս պետք է վատանա՞նք։ Կամ, որ Աստված չանի՝ մահանամ, բոլորով պետք է մահանա՞նք։ Ի՞նչ կապ ունի դա։ Առողջապահական համակարգն արել և անում է մաքսիմումը, բայց սա առողջապահական խնդիր չէ։ Եկեք՝ 3 միլիոնով հիվանդանանք, ասենք՝ վայ, բա մեզ չեն բուժում, որտե՞ղ բուժեն»։

Ն. Փաշինյանը հայտնեց, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայում արդեն կորոնավիրուսի 36 հաստատված դեպք կա, 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են։

«Է հետո՞։ Ի՞նչ անենք, սպեցնազով մտնենք։ Ասենք մտանք՝ ի՞նչ անենք։ Ծեծենք։ Ո՞ւմ ծեծենք, ինչի՞ համար, որ մարդն իր կյանքին լուրջ չի վերաբերվում»,- ասաց նա։  

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: