ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել. Արցախի նախագահի խոսնակ

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»,-գրել է նա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արցախում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-TV» և ևս երկու մարզական և երաժշտական հեռուստաընկերությունների հեռարձակումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: