ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն հայտարարել է նոր վարչապետի անունը

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը: Վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոման Գոլովչենկոն, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Բելառուս նոր վարչապետը նախկինում զբաղեցրել է Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:

«Ես նրան երեկ զգուշացրել եմ, որ մեզ մոտ կառավարությունը կոլեկտիվ մարմին է, և նա կառավարության ղեկավարն է, կառավարության խոսնակը: Քվեարկության ընթացքում նա նույնպես մեկ ձայնի իրավունք ունի: Հավասար քվեարկության ընթացքում, իհարկե, վերջին խոսքը նրանն է: Բայց, չնայած դրան, նա գլխով է պատասխանատու կառավարությունում կարգապահության և վերջնական արդյունքի համար»,- ասել է Լուկաշենկոն:

Հունիսի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությունը ցրելու որոշում էր ընդունել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: