ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

ՍԴ-ից ազատվելու համար իշխանություններն ընտրեցին հերթական հակասահմանադրական ճանապարհը

Ազգային ժողովը հունիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 17-ը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չքվեարկեց։

Արդեն ընդունված նախագիծը հնարավորություն է տալիս ԱԺ-ին մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը հանրաքվեն չեղարկելու մասին որոշում կայացնել։ Մասնագետների պնդմամբ՝ սա ոչ միայն խնդրահարույց, այլև ուղղակի հակասահմանադրական փոփոխություն է, քանի որ հակասում է սահմանադրության 88-րդ հոդվածին: Հիշեցնենք, որ 88-րդ հոդվածը սահմանում է Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները, համաձայն որոնց՝ ԱԺ լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ: Սա նշանակում է, որ խորհրդարանն ինքը չի կարող սահմանել իր լիազորությունների շրջանակը, այն, ինչ փաստորեն տեղի ունեցավ  «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմամբ, քանի որ սահմանադրությունը չունի նորմ, որով խորհրդարանն իրավասու լինի չեղարկել նշանակված հանրաքվեն:

Նման հակասահմանադրական գործընթացը դեռևս հնարավոր է կասեցնել: Մասնավորապես, նման իրավասություն ունի Հանրապետության նախագահը՝ ով կարող է ԱԺ-ի կողմից օրենքն ընդունելուց հետո 21-օրյա ժամկետում դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով, ինչպես նաև նույն հարցով ՍԴ կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 5 կմ/ժ
31 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: