ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գանձախույզները շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները

Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» (Siant Marinos) մենաստանը շարունակում է ավերվել բնական աղետներից ու գանձախույզների հարձակումներից, փոխանցում է «Ermenihaber»-ը: 

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփի խոսքով՝ վանական համալիրը հատկապես լուրջ վնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժից։ Թուրք պրոֆեսորի վկայությամբ՝ այս համալիրը Վանում գտնվող քրիստոնեական և հատկապես հայկական ճարտարապետության բազմաթիվ օրինակներից մեկն է։ Իր գոյության ընթացքում կառույցը ծառայել է մեծ մասամբ որպես կուսանոց, որտեղից էլ ծագել է վանական համալիրի անունը։

Հայտնի է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ մինչև վերջնականապես բախտի քմահաճույքին թողնվելը՝ 20-րդ դարասկզբին համալիրում 200-300 կույսեր են բնակվել։ Մենաստանի տեղանքն այնպես է ընտրված եղել, որ անմիջապես շրջակայքում բնակավայրեր չեն եղել։ Այն կառուցված է երկու ձորերի մեջտեղում՝ հարթավայրին նայող բլրի լանջին։ Այսօր համալիրը գտնվում է Վանի Գյուփընար շրջանից 7 կմ հեռավորության վրա։

Եկեղեցուց մնացած կիսավեր գմբեթն ու պատերը, որոնք հիմնականում կավե աղյուսից են կառուցված, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել վանական համալիրի ներսում եկեղեցու և տարբեր օժանակ կառույցների գտնվելու վայրի մասին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: