ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից վերածել մզկիթի

gursesintour.com

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 

Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը 1934 թվականին էր Թուրքիայի կառավարության որոշմամբ ստացել թանգարանի կարգավիճակ։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի նիստում քննարկվել է Սուրբ Սոֆիայում նամազ (ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում) անելու հարցը։

«Այա Սոֆիայում նամազ կարվի և դա միայն ու միայն մեր սուրբ ժողովրդի որոշելիքն է»,- հայտարարել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Այա Սոֆիայում կլինեն ղուրանյան ընթերցումներ և այն որպես մզկիթ իր դռները կբացի զբոսաշրջիկների առաջ այնպես, ինչպես Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթը։

Հիշեցնենք, որ դեռևս 2019-ին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք հնարավոր է թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար դառնա անվճար, Էրդողանը պատասխանել էր.

«Հնարավոր է: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունը արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք»:

Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: