ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

S&P Global Ratings-ը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած է B+/B վարկանիշը` «կայուն» հեռանկարով

Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը` «կայուն» հեռանկարով:

S&P գործակալության կողմից վարկանիշի «կայուն» հեռանկարով վերահաստատումը վկայում է Ամերիաբանկի իրացվելիության բավարար մակարդակի, ռիսկերի կառավարման կշռադատված քաղաքականության, բանկի բրենդի ճանաչելիության մասին, ինչը հնարավորություն կտա բանկին դիմակայելու COVID-19 համաճարակի հետևանքով համաշխարhային տնտեսության սպասվելիք անկման ազդեցությանը:

Գործակալությունը փաստում է, որ 2020թ. մարտի 31-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվների մասնաբաժինը շուկայում կազմել է 15,5%: S&P-ն ակնկալում է, որ 2021թ-ին Ամերիաբանկի կապիտալիզացման մակարդակը կբարձրանա նոր ներդրողների կողմից կապիտալի ավելացմամբ, ինչպես նաև բանկը կունենա ֆիզիկական և իրավաբանական անձ ավանդատուների կայուն բազա և իրացվելիության բարձր մակարդակ:

Ըստ S&P Global Ratings-ի` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb-գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, որը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի:

 

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: