ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեւանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանին բաժանել ռադիոհաճախականությունները ․ նախարար

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանին բաժանել ռադիոհաճախականությունները։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հաղորդում է News.am-ը։

Այսպես, նրա խոսքերով, Ժնևում 2019թ․ Էլեկտրակապի միջազգային միության հետ համագործակցությամբ երեք հանդիպում է անցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Քննարկման թեման, ինչպես նշեց նախարարը, այն խնդիրներն էին, որոնք ծագում են սահմանին հաճախականությունների հետ կապված։

«Մինչ այժմ Բաքվի հետ բանակցությունները անարդյունք են եղել, կողմերը չեն կարողացել պայմանավորվել, թե որ հաճախականությունները պետք է օգտագործի Հայաստանը, և որը՝ Ադրբեջանը։ Սակայն վերջին երեք հանդիպումները արդյունք տվեցին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 134 հաճախականությունների շուրջ, և այժմ դրանք ազատ օգտագործվում են մեր կողմից»,- ասաց նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: