ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջավախքում ծանր տեխնիկայով վնասել են հայկական եկեղեցին և գերեզմանները

© Photo : Facebook / Georgian National Agency for Cultural Heritage Preservation

Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Ջավախքի Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի հայկական եկեղեցին և բակում գտնվող գերեզմանները, տեղեկացնում է Sputnik Georgia-ն` Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության վրա հղումով, փոխանցում է PanArmenian-ը: 

Գործակալության աշխատակիցները պարզել են, որ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատային մասերի՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։

«Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային մասունքներ են։ Վնասվել են նաև պարիսպն ու մուտքը»,– գրում է պարբերականը։

Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: