ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ իշխանությունները չեն վերացնի ոստիկանությունը և չեն կրճատի դրա ֆինանսավորումը. Թրամփ

© EPA-EFE/Doug Mills

Միացյալ ՄՆահանգների իշխանությունները ոստիկանությունը չեն լուծարի կամ նրա ֆինանսավորումը չեն կրճատի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք գերազանց իրավապահներ ունենք, ես նրանցով շատ եմ հպարտանում: Ոստիկանությունը ֆինանասավորումից չի զրկվի, մեր ոստիկանությունը չի լուծարվի: Չի լինի մեր ոստիկանության արձակում: Մեր ոստիկանությունը մեզ օգնում է ապրել խաղաղության մեջ, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ նրա շարքերում չկան վատ գործող անձինք, դուք երբեմն ահավոր բաներ եք տեսնում, ինչպես տեսանք բոլորովին վերջերս, բայց նրանց 99 տոկոսը հոյակապ մարդիկ են»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները երկուշաբթի օրինագիծ էին ներկայացրել՝ ուղղված մեծածավալ ոստիկանական բարեփոխումների անցկացմանը ի պատասխան երկրում բողոքի զանգավածային ցույցերին: Նախաձեռնությամբ ոստիկաններին, մասնավորապես, արգելվում է կիրառել շնչահեղձ անող հնարքներ, ստեղծվում է ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողություններին հետևելու տվյալների ազգային բազա, ինչպես նաև արգելում է որոշ դեպքերում թույլտվություն տալ, որը ոստիկաններին թույլ է տալիս տուն ներխուժել առանց զգուշացնելու: Առաջարկվող բարեփոխման շրջանակում մեծանում է իրավապահների պատասխանատվությունը, այդ թվում՝ բռնության գործողությունների և կասկածյալների հանդեպ կամայականության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: