ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Թուրքիան ավելի ագրեսիվ է դառնում. ՀՀ նկատմամբ թշնամական քաղաքականության բոլոր տարրերը պետք է տեսանելի դարձնել աշխարհին

almanar.com

Կորոնավիրուսի համավարակը որոշակի փոփոխություններ է մտցրել համաշխարհային օրակարգում՝ դանդաղեցնելով միջազգային գործընթացներն ամբողջ աշխարհում, սակայն Լիբիային սա չի վերաբերվում: Ի տարբերություն մերձավորարևելյան մյուս հակամարտությունների` Լիբիայում և Լիբիայի շուրջ վերջին շրջանում ակտիվ զարգացումներ են տեղի ունենում:

Բոլորովին վերջրես տպավարութուն էր, որ մարշալ Խալիֆա Հաֆթարի ուժերը, որոնց աջակցում է Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, մոտ են հաղթանակին, սակայն այսօր Լիբիայի ազգային բանակը կանգնած է պարտության եզրին:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության այս հաջողությունների մեջ մեծ է Թուրքիայի ներդրումը, որը համակողմանի, այդ թվում նաև ռազմական, աջակցություն է ցուցաբերում Լիբիայի միջազգայնորեն ճանաչված իշխանություններին:

Թուրքիայի համար Լիբիան բավականին կարևոր նշանակություն ունի: Բացի այն, որ այս երկիրը հարուստ է ածխաջրածնային մեծ պաշարներով, այն նաև Եվրոպայի հետ շփումներում շանտաժի կարևոր գործիք  կարող է դառնալ էրդողանի համար, քանի որ  դեպի Եվրոպա միգրացիոն երկրորդ ամենամեծ հոսքը Հյուսիսային Աֆրիկայից է՝ մասնավորապես Լիբիայից, և այն վերհասկելու հնարավորությունը կարող է էլ ավելի ամրապնդել էրդողանի դիրքերը Եվրոպայի հետ շփումներում:

Սակայն Անկարայի համար ամենակարևորն այն է, որ Լիբիան Թուրքիայի համար, այսպես կոչված, «Միջերկրածովյան վահան» է: էրդողանը Տրիպոլիի կառավարության հետ ստորագրել է հուշագիր Արևելյան միջերկրականում ազդեցության գոտիների բաշխման վերաբերյալ, ինչի արդյունքում տարածաշրջանի երկրների կողմից դեպի Եվրոպա ցանկացած ստորջրյա գազատարի կառուցումն անհնար է դառնում Թուրքիային շրջանցելու դեպքում: 

Սա բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում Արևելյան Միջերկրական երկրների՝ մասնավորապես Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի և Իսրայել համար: Սակայն Թուրքիայի ախորժակն Արևելյան Միջերկրականի հետ կապված այսքանով չի սահմանափակվում: Անկարան արդեն մեկ տարի է հորատման աշխատանքներ է իրականացնում Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում, վերջերս նաև հունական կղզիների մոտ ածխաջրածիններ արդյունահանելու հավականություններ է ներկայացրել:

Սա բավականին սրել է մի կողմից Հունաստանի և Կիպրոսի, մյուս կողմից Թուրքիայի միջև առանց այդ էլ բարդ հարաբերությունները: Հունաստանի պաշտպանության նախարարը վերջերս նույնիսկ հայտարարեց, որ «Հունաստանը թեև Թուրքիայի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է դեպքերի նման շրջադարձի»:

Թուրքիայի այս ագրեսիվ գործողությունները լուրջ մտահագություններ են առաջացնում նաև Եգիպտոսում, որը «Մուսուլման եղբայրների» իշխանության տապալումից հետո բավականին լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: 

Անկարայի տարածաշրջանային այս ակտիվությունը հանգեցրեց հակաթուրքական միջազգային դաշինքի ձևավորման՝ Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիությունների մասնակցությամբ: Նշենք, որ Ֆրանսիան ևս  Միջերկրականի այս շրջանում ազդեցություն ձեռք բերելու հավականություններ ունի, իսկ ԱՄէ-ի իշխանություններն Անկարայի հետ գտնվում են բավականին վատ հարաբերություներում՝ հիմնականում պայմանավորված վերջինիս կողմից «Մուսուլման եղբայրներին» ցուցաբերվող աջակցության հետ: 

Պետք է նկատենք, որ Թուրքիայի տարածաշրջանային գործունեությունը լուրջ մարտահրավերներ է պարունակում այդ թվում նաև Հայաստանի համար: Տանսամյակներ շարունակ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն՝ միակողմանիորեն փակ պահելով հայ-թուրքական սահմանը և անթաքույց աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսին հայտարարեց անգամ, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում իրենց ուղղված Ադրբեջանի ցանկացած խնդրանք իրենք կբավարարեն և կշարժվեն այդ ուղղությամբ:

Հայաստանը խնդիր ունի Թուրքիայից եկող այս սպառնալիքները միջազգային հանրության համար դարձնելու ավելի լսելի և տեսանելի՝ ցրելու համար այն ընկալումը, որ հայ-թուրքական խնդիրները գլխավորապես պայմանավորված են Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությամբ: 

 Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը Հայաստանը չպետք է պայքարի միայն  վերջինից եկող սպառնալիքները միջազգային հանրության համար լսելի դարձնելով: Մերձավորաևելյան որոշ երկրներում Թուրքիայի կողմից իրականացում է փափուկ ուժի քաղաքականություն, որը լուրջ մարտահրավերներ է ստեղծում տեղերում մեր համայնքի համար:

Խոսքը, մասնավորապես, Երուսաղեմի հայկական թաղամասում թուրքերի կողմից անշարժ գույք ձեռք բերելու մասին է, ինչը թեև ներկայացվում է, որպես մասնավոր նախաձեռնություն, սակայն իրականում  գործ ունենք պետական քաղաքականության հետ:

Թուրքական փափուկ ուժի քաղաքականությունը նաև մարտահրավերներ է ստեղծում լիբանանահայ համայնքի համար: Լիբանանում առաջացած սոցիալ-տնտեսական լուրջ դժվարությունների համատեքստում Թուրքիան ակտիվացնում է այդ երկրին ցուցաբերող սոցիալական օգնության ծրագրերը՝ մեծացնելով Լիբանանում թուրքական ազդեցությունը:

Տեղերում համայնքներն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանը պետք է ձեռնարկի գործուն քայլեր: Խնդիրը վերաբերում է ոչ միայն տեղի հայկական համայնքներին, այլև ՀՀ արտաքին քաղաքականությանը և Մերձավոր Արևելքում Հայաստանի ազդեցությանը:

Փաստացի, Թուրքիան այսօր տարածաշրջանում բավական լարված հարաբերություններ ունի մի շարք երկրների հետ, ինչի հետևանքով ակնատես ենք լինում հակաթուրքական տրամադրությունների և ջանքերի միավորման փորձերի: 

Օրինակ վերջերս Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահին՝ պահանջելով քվեարկություն Թուրքիայի ներկայացուցչի՝ 75-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու համար: Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին: Սակայն, նախաձեռնությունները և մեր մասնակցությունը դրանց չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է ծառայեցվի վերոնշյալ խնդիրների բարձրաձայնմանն ու մեր շահերի առաջ մղմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 8 կմ/ժ
21 C°
 
16°  27° 
27.09.2020
15°  27° 
28.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: