ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Իսրայելում ոստիկանների կողմից աուտիզմ ունեցող տղամարդու սպանության հետ կապված զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել

ria.ru

Իսրայելական հիմնականում արաբաբնակ քաղաքներում երեքշաբթի երեկոյան զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են անկարգություններով․ ցուցարարները մայիսի վերջին Երուսաղեմի Հին քաղաքում իսրայելցի ոստիկանների կողմից սխալմամբ սպանված աուտիզմ ունեցող Իյադ ալ-Հալաքի նկարով պաստառներ են պարզել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Յաֆֆա քաղաքում ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ ցույցի մասնակիցները սկսել են քարեր նետել ոստիկանական ուժերի և նրանց մեքենաների ուղղությամբ»,- ասվում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Երուսաղեմ, Հայֆա քաղաքներում։ Երուսաղեմում տրամվայի գծերն արգելափակելու փորձ կատարած վեց ցուցարար ձերբակալվել է։ Նշվում է, որ ոստիկանությունը ցույցի մասնակիցներին ցրելու համար հատուկ միջոցներ է ձեռնարկել։

Մայիսի վերջին Իսրայելի սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչները սխալմամբ Արևելյան Երուսաղեմից փախուստի դիմած բնակչի վրա են կրակել՝ նրան զինված մարդու տեղ դնելով։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ սպանվածը 32-ամյա Իյադ ալ-Հալաքն է, որն աուտիզմ է ունեցել, ինչպես նաև իր հետ զենք չի կրել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 13 կմ/ժ
21 C°
 
19°  32° 
07.07.2020
21°  33° 
08.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: