ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիայի առաջին ալիքով տեղի կունենա հայկական պատմական «Ուրարտու. Մոռացված Թագավորություն» ֆիլմի պրեմիերան

Իսպանիայի RTVE առաջին ալիքով տեղի կունենա հայկական պատմական «Ուրարտու. Մոռացված Թագավորություն» ֆիլմի պրեմիերան: Այս մասին, ինչպես հայտնում է Yerkir.am-ը, «Ինֆոտեկա 24»-ի հետ զրույցում հայտնել է ֆիլմի պրոդյուսեր, HAYASA մշակութային-կրթական կենտրոնի հիմնադիր տնօրեն Տիգրան Մանասյանը:

Նշվում է՝ ռեժիսոր Վահե Վարդանյանի ֆիլմը պատմում է աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Ուրարտուի մասին. այն Աստվածաշնչում հիշատակվում է որպես Արարատի երկիր:

Դիտարկմանը, թե ֆիլմը երբ կցուցադրվի Արցախում, Հայաստանում կամ Ռուսաստանում, Մանասյանը պատասխանել է, որ երևանյան ցուցադրությունը նախատեսված է Երևանի օրը կինոթատրոններից մեկում: Բայց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հնարավոր է՝ փոխի ծրագրերը, իսկ պրեմիերան կարող է տեղի ունենալ երկրում զանգվածային միջոցառումների արգելքի չեղարկումից հետո:

Նա հավելել է նաև, որ ֆիլմի ստեղծողներն աշխատում են այնպես անել, որ այն ցուցադրվի աշխարհի տարբեր հատվածներում: Մասնավորապես, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ում, Ճապոնիայում և եվրոպական մի շարք երկրներում ֆիլմի ցուցադրության համար:

Ֆիլմը նկարահանվել է 4 երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հայաստանում և Թուրքիայում (Արևմտյան Հայաստան):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: