ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի պատվիրակները համատեղ հակահայկական հայտարարություն են ընդունել

Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարությունն են ընդունել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ. 

«Նախորդ տարի հայտարարված Հայաստանն ու ԼՂ-ն կապող երրորդ ճանապարհի շինարարությունը շուտով կմեկնարկի:

Նոր ճանապարհային ենթակառուցվածքը կապելու է Կապանը՝ Հայաստանում, Հադրութի հետ՝ ԼՂ-ում, անցնելով Ղուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են:

Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք խթանում են տարածաշրջանային համագործակցությունը, փոխկապակցվածությունը և մարդկանց միջև շփումներն Արևելյան հարևանության տարածքում:

Սակայն հարկ է նշել, որ այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց հաշվի առնելու դրա համար կամպետենտ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ խախտելով միջազգային իրավունքը:  Ի լրումն, դա կարող է ընկալվել որպես ԼՂ և հարակից շրջանների անօրինական օկուպացիայի ամրապնդման խորհրդանիշ:

Այդ պատճառով մենք ցավում ենք այս նախաձեռնության համար, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և համերաշխության համար կառուցողական պայմանների կառուցմանը:

Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: