ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից նախորդ տարի ստացել է փաստացի 8, 6 մլրդ դրամ դրամաշնորհ

ՀՀ կառավարությունը Եվրամիությունից նախորդ տարի փաստացի ստացել է 8.6 մլրդ դրամ՝ դրամաշնորհային ծրագրերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդամբ՝  ՀՀ ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ջանջուղազյանը անդրադառնալով պաշտոնական դրամաշնորհներին՝ նախ հիշեցրեց, որ ունենք բյուջետային աջակցության դրամաշնորհներ և նպատակային դրամաշնորհներ: Նպատակային դրամաշնորհներից բացի, կան նաև ԵՄ-ի և անդամ երկրների վարկային ծրագրեր, որոնք նույնպես պետբյուջեի մաս են կազմում:

«Ընդհանուր առմամբ դրամաշնորհային ծրագրերի համար ԵՄ-ից փաստացի ստացվել է 8.6 մլրդ դրամ՝ ճշտված ծրագրերի շուրջ 31տոկոսը: Կան ծրագրեր, որոնք ընդհանրապես չեն իրականացվել կամ իրականացվել են տարբեր չափերով: Ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհները կազմել են գրեթե կեսը կամ 4 մլրդ 451 մլն դրամ: Վարկային միջոցների հաշվին ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ, փաստացի արձանագրվել է 57 տոկոս ստացում»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց՝ նպատակային ծրագրերի դեպքում միջոցները հասանելի և առկա են, սակայն դրանք օգտագործվում են և արտացոլվում են պետբյուջեում այն չափով, որքանով այն ծրագրերն ու միջոցառումներն իրականացվում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: