ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելգիայի արքայազնը կտուգանվի կարանտինի խախտման համար

Արքայազն Յոահիմը՝ Բելգիայի Ֆիլիպ թագավորի եղբորորդին, կտուգանվի Իսպանիայում՝ երկրում հայտարարված կարանտինի խախտման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իսպանիայի ոստիկանության տվյալներով՝ արքայազնը ժամանել էր մայիսի վերջին, նախ՝ Մադրիդ, ապա՝ Կորդոբա, և չէր պահպանել  երկշաբաթյա կարանտինը, փոխարենը իրար հետևից երկու խնջույքի է մասնակցել, ինչից հետո պարզվել է, որ բարձրաստիճան զբոսաշրջիկի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները դրական են: 

Արքայազնի կատարած իրավախախտման համար տուգանքը 10 400 եվրո է: Ի դեպ, արքայազն Յոահիմն արդեն ներողություն է խնդրել կատարվածի համար և «պատրաստակամություն է հայտնել կրել  բոլոր հետևանքները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: