ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի հեռավար նիստ

«Մարտական պատրաստության վիճակը, առկա խնդրահարույց հարցերն ու լուծման ուղիները» թեմայով, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 12-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: 

Ռազմական խորհրդի հեռավար նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնանյութական բազայի վիճակին, համազորային ու հրետանային զորամասերի պատրաստության հարցերին, սպաների, ենթասպաների և պայմանագրային զինծառայողների պատրաստության կազմակերպմանը, գնահատման առանձնահատկություններին, ոլորտում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորամուծությունների արդյունավետության բարձրացմանն ու առհասարակ այն բոլոր խնդիրներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են զորքերի մարտական պատրաստությանը:

Ամփոփելով ելույթները, քննարկումներն ու հնչած առաջարկությունները, ՊԲ-ի հրամանատարը մասնակիցներին հանձնարարել է խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: