ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցին ինքնակամ հանձնվել է Հայաստանի իշխանություններին

Հունիսի 12-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը, ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, որը Արեգունու ամառային ճամբարի պահակն է:

«Հենց նա էլ ադրբեջանցուն ուղեկցել էր վարչական գրասենյակ: Մեր մեջ խոսակցությունն ընթացավ առանց թարգանչի, քանի որ ինքս, երկար տարիներ ապրելով Ադրբեջանի շրջանի հայաբնակ գյուղերից մեկում, ինչ-որ չափով տիրապետում եմ ադրբեջաներենին: Զրույցին մասնակցեց նաեւ մեր համագյուղացի Ներսիկ Պետրոսյանը, ով ավելի լավ է տիրապետում ադրբեջաներենին: Ադրբեջանցին իր մոտ չուներ որեւէ փաստաթուղթ կամ զենք: Նրա պատմածով՝ ինքը Էլշան  Ռասուլ Օղլի Ալիեւն է՝ ծնված Կալմիկիայում: Հայրը ադրբեջանցի է, մայրը՝ ուկրաինուհի: Ինքը եղել է վեց տարեկան երեխա, երբ բաժանվել են ծնողները: Ուկրաինուհի մայրը լքել է Էլշանին ու նրա եղբորը, եւ նրանց խնամքը մնացել է հոր ուսերին, ով եւ վերադարձել է Ադրբեջան ու երեխաներին հանձնել մանկատուն: Մանկատնից դուրս գալուց հետո Էլշամը թափառականի կյանք է վարել, տարբեր տեղերում չարքաշ ու ծանր աշխատանք կատարել, ապա հայտնվել է Գետաբեկի շրջանում՝ հովվություն անելու: Ապրել է կենցաղային ծանր պայմաններում ու որոշել է հեռանալ Ադրբեջանից: Իր պատմելով՝ քարտեզով երկար է ուսումնասիրել տեղանքը եւ համոզվել, որ ամենամոտիկ ու հարմար կետը Հայաստանն է, դրա համար էլ հոտը թողել եւ անցել է Հայաստան: Նրա պատմելուց հետո ես հրավիրեցի Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչներին, որոնց  եւ հանձնվեց մեր սահմանը հատած ադրբեջանցին»,-ներկայացրեց Սոս Հովհաննիսյանը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: