ԱԳՆ-ում հետևողականորեն չեն ուզում տեսնել խնդիրները

Անցնող շաբաթվա ընթացքում ունեցանք մի շարք արտաքին քաղաքական զարգացումներ, որոնց պատասխանատու պաշտոնյաները կա՛մ ընդհանրապես չարձագանքեցին, կա՛մ փորձեցին դրանք ներկայացնել որպես գործընկերների հետ մեր հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չթողնող:
Խոսքը, մասնավորապես, եվրոպական, իրանական և ռուսական ուղղությամբ զարգացումների մասին է:
Հունիսի 10-ին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավարը, Հայաստանի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցողները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը խիստ հակահայկական ձևակերպումներ է պարունակում:
Ու թեև հարցը վերաբերում է մեր արտաքին քաղաքական առաջնային գերակայությանը՝ Ղարաբաղյան կարգավորմանը, մենք մինչ այժմ չունենք այս կապակցությամբ ո՛չ ԱԳ նախարարի, ո՛չ նախարարության, և ո՛չ էլ խորհրդարանական արձագանքը: Անդրադարձ թեմային չեղավ անգամ հունիսի 11-ին Ազգային ժողովում Հայաստան-Եվրոպա հարաբերությունների թեմայով ԱԳ նախարարի և խորհրդարանականների քննարկման ժամանակ, ԱլԳ նախարարական տեսակոնֆերանսի տեսքով տեղի ունեցած համաժողովին Զոհրաբ Մնացականյանի ելույթում: Պատասխանատու պաշտոնյաներն ուղղակիորեն որոշեցին այս խնդիրը չտեսնել, չլսել և դրա մասին չխոսել:
Սակայն նման գործելաոճի արդյունքում խնդիրը ոչ միայն չի դադարում գոյություն ունենալ, այլև ավելի խորանալու միտում է ձեռք բերում:
Այս շաբաթ Եվրախորհրդարանի կայքում հրապարակվեց բանաձևի նախագիծ, որը արդեն իսկ հավանության է արժանացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Նախագիծն ունի անդրադարձ նաև Ղարաբաղյան հակամարտությանը և կրկին մեզ համար ոչ նպաստավոր ձևակերպումներով: Վերջնական փաստաթղթում այդ ձևակերպումները կվերանայվե՞ն ի օգուտ մեզ, թե՞ կպահանվեն, մեծապես կախված է հայկական դիվանագիտության աշխատանքից: Սակայն դրա համար պատասխանատուները պետք է առնվազն խնդիրը տեսնեն, լսեն և խոսեն դրա մասին, ինչը սակայն ԱԳՆ-ում հետևողականորեն չեն ուզում անել՝ խոսելով բացառապես երկկողմ հարաբերություններում առկա որոշակի դրական երևույթների մասին, ինչն այդ թվում նաև մինչհեղափոխական արտաքին քաղաքական իներցիայի արդյունք է:
Բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում նաև Իրանի հետ հարաբերություններում: Այս շաբաթ Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայաստանի կողմից Թել-Ավիվում դեսպանատուն բացելու կապակցությամբ: Իշխանամերձ շրջանակները և ԱԳ նախարարն անձամբ հարցը փորձեցին տեղափոխել ինքնիշխանության դաշտ: «Հայաստանն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի», - այս կապակցությամբ նշել է ԱԳ նախարարը՝ հավելելով. «Հայաստանը երբևէ չի իրականացրել և որևէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ որևէ այլ գործընկերոջ»:
Սակայն այստեղ խնդիրը բնավ ինքնիշխանության հարցը չէ: Նշենք, որ Իսրայելում դեսպանություն բացելու կպակցությամբ Իրանում առաջին անգամ չէ, որ մտահոգություն են հայտնում: Նման մտահոգություններ հնչում են պարբերաբար, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ԱԳՆ-ին չի հաջողվում փարատել իրանցի գործընկերների մտահոգությունները, ինչը խոսում է, ինչպես նախարարն է ասում, ակտիվ երկխոսության որակի մասին:
Դեսպանատան մոտ ակցիայից ընդամները մեկ օր անց տեղի ունեցավ Ադրբեջանում Իրանի դեսպանի հանդիպումն, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» հետ՝ կառույց, որն Ադրբեջանը փորձում է հավասարեցնել Արցախի իշխանության հետ: Սա նույնպես հայ-իրանական հարաբերությունների որակի հստակ ցուցիչ է: ԱԳՆ-ն, ինչպես կարելի է եզրակացնել արձագանքից, կամ ավելի շուտ դրա բացակայությունից, այստեղ խնդիր չի տեսնում, ընդ որում ինչպես հայ-իրանական հարաբերությունների մասով, այնպես էլ այդ արհեստածին միավորի միջազգային ընկալման մեծացման:
Այս շաբաթ զարգացումներ ունեցանք նաև հայ-ռուսական հարաբերությունների մասով: Կառավարությունը հրաժարվեց Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի սպասարկմանն ուղղված ռուսական վարկի մնացած մասից: Սա զգայուն հարց է, որը չի կարող ազդեցություն չունենալ երկկողմ օրակարգի վրա, որտեղ վերջին շրջանում խնդրահարույց հարցերն ավելանում են:
Ազգային ժողովում ճեպարզույցի ժամանակ ԱԳ նախարարն, ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործերի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը բացատրեց խնդրի նկատմամբ ընկալումների տարբերությամբ: Տարբերությունը վերացնելու համար ԱԳՆ երկու տարի ժամանակ ուներ, սակայն ինչպես տեսնում ենք, կա՛մ չի արել, կա՛մ չի կարողացել անել:
Վերջին օրերի արտաքին քաղաքական այս զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ միայն չունենք աննախադեպ ձեռքբերումներ, այլև այսօր հետևողականորեն ոչնչացվում է նախկինում գրանցած հաջողությունները, և արտաքին քաղաքականությունում ստեղծում ենք մի իրավիճակ, որի արդյունքում իսկապես ստիպված ենք լինելու ամեն ինչ սկսել զրոյից:
-
09:03
Բարեկենդան Առաջավորաց Պահքի
-
18:19
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
-
18:04
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ
-
17:35
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
-
16:46
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
-
16:22
Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր
-
16:15
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
-
16:04
Հունվարի 26-28-ը Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
-
15:02
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները
-
14:37
Արցախի ՊԲ–ն հերոսական դրվագներ է հրապարակել
-
14:11
Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու
-
14:03
Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
-
13:29
«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով
-
12:06
50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
-
11:29
Մենք ինչ-որ բան կանենք, սակայն ոչ հիմա. Թրամփը շփվել է զրուցել է մամուլի հետ
-
11:27
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165909-ի
-
10:26
Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք
-
09:44
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:29
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն Արցախի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 2 կմ/ժ