ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թող ոչ ոք այսօրվա իրադարձություններից չուրախանա, երբ իրենց գործընկերներին քարշ են տալիս ասֆալտի վրայով. Իվետա Տոնոյան

Իշխանությունը որևէ դեպքում չի կարողանալու իր ձեռքի տակ եղած գործիքներով ճնշել ընդդիմության ձայնը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է News.am-ը: 

«Այն կարգի է իշխանությունը կորցրել ադեկվատությունը, որ անգամ պատգամավորներին են փորձում բերման ենթարկել։ Ես չեմ ասում, որ պատգամավորների վրա անհամաչափ ուժի կիրառում է եղել այսօր և մի քանի ժամ է տեսանյութերը համացանցում են, գոնե սոլիդարությունից ելնելով, իշխանության խմբակցության որևէ ներկայացուցիչ որևէ կերպ չի արձագանքել այս ամենին։ Ուզում եմ հիշեցնել՝ բումերանգի էֆեկտն աշխատելու հատկություն ունի, որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա, երբ իրենց գործընկերներին քարշ են տալիս ասֆալտի վրայով։ Արդեն ամեն ինչ սպասում եմ իշխանությունից, անգամ օրենքը շրջանցելը։ Մենք կառաջնորդվենք քաղաքական գործիքակազմով»,- ասել է պատգամավորը։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ծառուկյանն այսօր մնա ԱԱԾ-ում, Տոնոյանն ասել է. «Քանի որ ես իշխանության գործողություններում տրամաբանության որևէ հատիկ չեմ փորձում գտնել, կրկնում եմ՝ որևէ բան չեմ բացառում։ Այո, ըստ մամուլի՝ կա սցենար՝ պարոն Ծառուկյանին այստեղ պահելու և գալ խորհրդարան՝ անձեռնմխելիությունից զրկելու համար»։

Իվետա Տոնոյանը շնորհակալություն է հայտնել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին. «Շնորհակալություն եմ հայտնում «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերներին, որոնք մեր կողքին են գտնվում։ Ակնկալում եմ, որ այս գործընթացում մեր ընդդիմադիր գործընկերները կլինեն մեր կողքին»։

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: