ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եգիպտոսը հուլիսի 1-ից կվերականգնի ավիահաղորդակցությունը

RIA.ru

Եգիպտոսը բացում է ավիահաղորդակցումն ամբողջ ծավալով հուլիսի 1-ից: Այս մասին կիրակի հայտնել է երկրի քաղավիացիայի նախարար Մուհամեդ Մանար Ինաբան։ Այդ որոշումը վերաբերում է ոչ միայն հանգստյան գոտիներին, այլ նաև Կահիրեին և Ալեքսանդրիայի մերձակայքում Բուրգ էլ-Արաբ օդանավակայանին։

Հունիսի 11-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ վերականգնելու է ավիահաղորդակցումը միայն այն նահանգներում, որտեղ նոր կորոնավիրուսն ավելի քիչ է տարածված։

«Որոշվել է հուլիսի սկզբից բացել արտերկրյա զբոսաշրջությունը և վիրուսի հետևանքով ավելի քիչ տուժած զբոսաշրջային նահանգների հետ ավիահաղորդակցումը»,-պարզաբանել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեր Սաադը։ Նախ դա վերաբերում է Հարավային Սինայի հանգստավայրերին, Կարմիր ծով և Մաթրուխ  նահանգներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: