ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին` ողջունելով նրա ջանքերը սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օր հռչակելու գործում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին` ողջունելով նրա անձնական ջանքերը սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օր հռչակելու գործում:

«Չափազանց կարևոր է, որ դպրոցներն լինեն անվտանգ և հակամարտություններից զերծ վայրեր: Որպես Ապահով դպրոցների միջազգային հռչակագիրը վավերացրած երկիր, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների ժամանակ ուսումնական հաստատությունների և դրանց ամբողջ անձնակազմի համար շարունակական կրթության ու անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերին:

Վստահ եմ նաև, որ մարդկության առջև ծառացած այս դժվարին ժամանակաշրջանում միայն համատեղ մեծ ջանքերի շնորհիվ կկարողանանք ապահովել դպրոցական միջավայրերի անվտանգությունը»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի նամակում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: