ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Տերյան 44 հասցեում գտնվող Հասարակական խորհրդի աշխատավայրում (Տերյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենք):

Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 30-ին, հետագա նիստերը` երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Դիմում-բողոքները Հասարակական խորհրդի աշխատավայրում ընդունվում են աշխատանքային օրերին: Դիմումները պետք է հասցեագրվեն հանձնաժողովի նախագահին` պարտադիր նշելով դիմողի անունը և ազգանունը, հաշվառման հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար: Դիմում-բողոքները կարելի է ուղարկել նաև փոստով:

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ է.

դիմում-բողոքը գրել տանը,

դիմում-բողոքն առձեռն հանձնելիս Հասարակական խորհրդի աշխատավայր այցելել միայնակ,

կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ:

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող մեկ անձ:

Հանձնաժողովը քաղաքացիների ընդունելություններ չի կատարելու:

Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: