ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում սկսվել են Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարների` տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցությունները

ria.ru

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է անցկացնում իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» -ն:

Սպասվում է, որ նախարարները կքննարկեն տարածաշրջանային իրավիճակը` հատուկ շեշտ դնելով Սիրիայում ստեղծված իրավիճակի վրա, կքննարկվի նաև ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով հետաձգված Սիրիայի Արաբական Հանրապետության հարցով «Աստանայի եռյակի» գագաթնաժողովի կազմակերպման հնարավորությունն ու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Զարիֆը դարձել է առաջին արտասահմանցի հյուրերից մեկը, որի հետ Լավրովը համավարակից հետո դեմ առ դեմ հանդիպում է ունենում, մինչ այս նախարարի բոլոր խորհրդակցությունները տեղի էին ունեցել առցանց ռեժիմով:

Լավրովի և Զարիֆի բանակցությունները կդառնան նաև առաջինը վերջին երեք ամսվա ընթացքում, որոնց կմասնակցեն նաև լրագրողները. մինչ այս ՌԴ արտգործնախարարը խորհրդակցությունների ժամանակ և դրանցից հետո լրագրողների հետ շփվել է առցանց ձևաչափով:

Այնուամենայնիվ, միջոցառմանը լրագրողների մասնակցությունը սահմանափակ կլինի. ենթադրվում է, որ մամուլի ներկայացուցիչները բանակցությունների արձանագրային մասին կհետևեն այլ սրահից արվող հեռարձակման շնորհիվ:

Իրանի արտգործնախարարը Ռուսաստան է ժամանել Անկարայից, որտեղ երեկ բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: