ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դատարանը վաղը կքննի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը. Ծառուկյանը հաստատեց

Առաջին ատյանի դատարանը վաղը՝ հունիսի 17-ին, կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս լուրը լրագրողներին ԱԱԾ շենքից դուրս գալով հայտնել է Ծառուկյանը, փոխանցում է News.am-ը: 

«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք իր դեմ ցուցմունք կա՞, Ծառուկյանն ասաց՝ ոչ։

Հարցին՝ ի՞նչ քրեական գործով էր հարցաքննությունը, ԲՀԿ առաջնորդը խնդրել է դիմել իրավապահ մարմիններին. «Ինձ հետ կապված որեւէ բան չկա, որեւէ խնդիր չկա։ Կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ եթե կա որեւէ մեկը, որը բան ունի ասելու թող գա առերեսման։ Շինծու, սարքած գործ է, դատարանում կքննվի, դուք էլ կտեսնեք»։

Հարցին՝ ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը, ԲՀԿ առաջնորդն ասել է. «Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ է հավաքում, ուրեմն նա դավաճան է։ Այսօր ԱԺ-իմ իմ ներկայացրածների, ասածի տերն եմ»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, Ծառուկյանը պատասխանել է. «Ներկայացրել են, այո։ Հիմա իրենց մեղադրանքը վաղը կքննվի եւ կտեսնեք՝ ինչ է ներկայացված։ Չկա հիմնավորում, սարքած գործ է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: