Էրդողանի գլխավորությամբ 5 ժամ տևած ժողովում քննարկվել են հայկական լոբբիի դեմ իրականացվելիք քայլերը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Ալթունը հայտնել է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։
Ալթունը մասնավորապես նշել է.
«Ժողովում քննարկվել են համապարփակ քայլերը, որոնք կանխելու են հայկական լոբբիի, որը Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում, և այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը։ Քննարկվել են նախագծեր և գործողություններ, որոնք հնարավորություն կտան հարցի պատմական և իրավական ապեկտները փաստերով ներկայացնել թուրքական և միջազգային հանրությանը»։
Հայտարարության մեջ նշվել է, որ նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովին մասնակցել են խորհրդի անդամներ Իսմայիլ Քահրամանը, Բյուլենթ Արընչը, Ջեմիլ Չիչեքը, Քյոքսալ Թոփթանը, Մեհմեթ Ալի Շահինը, Յըլդըրըմ Աքբուլութը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մեթին Քըրաթլըն և նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 3,09 կմ/ժ