ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ-ին չմիջամտել Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյանի գործերին

Չինաստանի Կոմկուսի կենտկոմի Քաղբյուրոյի կոմիտեի անդամ, ԿԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին Հավայան կղզիներում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ցանկացած միջամտություն Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի գործերին: Այս մասին նշվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի ուղերձում:

«Ինչ վերաբերում է Թայվանի խնդրին, ապա հանդիպմանը Յան Ցզեչին ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Թայվանը դրա բաղկացուցիչ մասն է»,- նշել է Չժաո Լիցզյանը: «Չինաստանը պահանջում է, որ Միացյալ Նահանգներն իսկապես հարգեն մեկ Չինաստանի սկզբունքը և պահպանեն չին-ամերիկյան երեք համատեղ հայտարարությունների դրույթները, ինչպես նաև զգույշ և պատշաճ կերպով կարգավորեն Թայվանի գործերին միջամտության հարցը»,- նշել է դիվանագետը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Յան Ցզեչին իր ամերիկացի գործընկերոջը նաև հայտարարել է, որ Հոնկոնգում ՉԺՀ-ի խորհրդարանի կողմից ազգային անվտանգության օրենսդրության մշակումը Չինաստանի ներքին գործն է, և երկրի իշխանությունները վճռական են համապատասխան օրինագիծ նախապատրաստել: 

Ըստ Չժաո Լիցզյանի՝ կողմերը քննարկել են նաև Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի հարցը: Յան Ցզեչին Միացյալ Նահանգներին կոչ է արել «հարգել ապաարմատականացման ուղղությամբ Չինաստանի ջանքերը, ինչպես նաև դադարել երկակի ստանդարտներն ահաբեկչության դեմ պայքարում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: