ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Սիրիայի հետ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Իրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Սիրիայի հետ՝ չնայած վերջինիս դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Մուսավին:

«Ինչպես և նախկինում, մենք կշարունակենք տնտեսական համագործակցությունը Սիրիայի ամուր ժողովրդի և կառավարության հետ և, չնայած պատժամիջոցներին, կամրապնդենք տնտեսական հարաբերությունները»,- նշվում է Մուսավիի հայտարարության մեջ:

Նա միաժամանակ պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է անվանել՝ նշելով, որ կորոնավիրուսի պայմաններում դրանք կուժեղացնեն սիրիացիների տառապանքը, ինչը փաստում է, որ դրանք անմարդկային են:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք էր ստորագրել, որը հայտնի «Կեսար» անունով, 2019-ի վերջին: Այն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և պատժամիջոցներ է ներառում, որոնք տարածվում են սիրիական տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա: Պատժամիջոցների ցուցակը ընդլայնվել էր հունիսի 17-ին, դրանք տարածվել են 14 անձի, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի և նրա քրոջ՝ Բուշրա Ասադի վրա, ինչպես նաև 21 կազմակերպության:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: