ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,434.78 դրամ ԱՐԾԱԹ - 448.59 դրամ ՊԼԱՏԻՆ - 20,679.84 դրամ

Պոմպեոն Բոլթոնին «դավաճան» է անվանել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին «դավաճան է անվանել, որն Ամերիկային վնաս է հասցնում»: Պոմպեոն հայտարարությամբ է հանդես եկել Բոլթոնի՝ «Սենյակը, որտեղ դա տեղի ունեցավ. Սպիտակ տան հուշագրություն» գրքի առիթով, որը լույս է տեսնելու հունիսի 23-ին:

«Ես նույնպես սենյակում եմ եղել» վերնագրով իր հայտարարության մեջ Պոմպեոն նշել է, որ Բոլթոնը «դավաճան է, որը Ամերիկային վնաս է հասցրել՝ խախտելով իր ժողովրդի սուրբ վստահությունը»:

«Ես գիրքը չեմ կարդացել, բայց հատվածները, որ տեսել եմ, վկայում են, որ Ջոն Բոլթոնը սուտ է տարածում, կիսաճշմարտություն և բացահայտ կեղծիք»,- նշել է Պոմպեոն:

«Տխուր է և վտանգավոր, որ Ջոն Բոլթոնի վերջին հրապարակային դերը դավաճանի դերն է, որը վնաս է հասցնում Ամերիկային՝ խախտելով իր ժողովրդի սուրբ վստահությունը,- շարունակել է նա: - Ամբողջ աշխարհի մեր բարեկամների համար նախագահ Թրամփի Ամերիկան աշխարհում բարու ուժն է»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 10 կմ/ժ
11 C°
 
13°  23° 
09.05.2021
  17° 
10.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: