ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում գազի սակագինը շարքային բնակիչների համար չի փոխվի

Հուլիսի 19-ից Հայաստանում գազի գինը կբարձրանա խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համարհայտնում է Aysor.am։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօրվա նիստում սահմանեց նոր սակագներ, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից։

Բնակչությանը, նաև սոցիալապես անապահով խավին մատակարարվող գազի գինը մնում է անփոփոխ:

Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ-բաժանորդներն են` Aysor.am) վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը կմնա անփոփոխ՝ 139 000 դրամ։

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար սակագինը ևս կմնա անփոփոխ՝ 100 000 դրամ։

Ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր բարձրացնել սակագինը 212 ԱՄՆ դոլարից մինչև 283,14 ԱՄՆ դոլար։ ՀԾԿՀ հաստատած սակագինը կազմում է 224 ԱՄՆ դոլար։

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր 283,14 ԱՄՆ դոլար գործող 242,1 ԱՄՆ դոլարի դիմաց։ ՀԾԿՀ-ն հաստատել է 255.92 ԱՄՆ դոլար։

Այդպիսով՝ 1000 խմ գազի դիմաց միջին կշռված գին է սահմանվում $266,71։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: