ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու իրենց հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ողջունելով հյուրերին և ի դեմս նրանց իր շնորհակալության խոսքը փոխանցելով բարեկամ Ֆրանսիային, նրա նախագահին ու ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Դուք եկել եք Հայաստան՝ աջակցելու մեր երկրին, աջակցելու, որ կյանքեր փրկվեն: Լինելով այստեղ՝ դուք ոչ միայն օգնում եք հիվանդներին, բժիշկներին, այլ նաև նախարարությանը, որը պետք է դասեր քաղի ձեր փորձառությունից, ձեր հաջողություններից և ձախողումներից»:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին հյուրընկալության համար, նշել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ Հայաստան են ժամանելու նոր բուժաշխատողներ: Նա հատկանշական է համարել, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկներից ոչ մեկը հայկական արմատներ չունի և առաջին անգամ է բացահայտելու Հայաստանը: «Ես հույս ունեմ եմ, որ այս առաքելությունը նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում»,-ասել է դեսպանը: Նա նշել է, որ ֆրանսիացի մասնագետները Հայաստանում են՝ կիսելու իրենց փորձը և օգնելու Հայաստանին դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Նախագահ Սարգսյանը, բարձր գնահատելով ֆրանսիացի բժիշկների շնորհակալ աջակցությունը՝ նրանց առողջություն և ապահով վերադարձ է մաղթել Ֆրանսիա: «Մենք երբեք չենք մոռանալու, թե դուք ինչ եք արել Հայաստանի համար: Խնդրում եմ Հայաստան գալ նաև կորոնավիրուսից հետո,-ասել է նախագահը: -Ես հույս ունեմ, որ դուք այստեղ նաև ընկերներ ձեռք կբերեք: Ձեզ հետ Ֆրանսիա տարեք իմ սերն առ Ֆրանսիայի ժողովուրդ և նախագահ, ով ոչ միայն իմ, այլև մեր երկրի լավ բարեկամն է»:

Ֆրանսիացի բժիշկները նշել են, որ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, նրանց ներկայացրել իրենց փորձը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: