ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի օդն այսօր ամբողջությամբ պաշտպանված է. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է։Այդ մասին Արայիկ Հարությունյանն ասել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Արցախի նախագահն ընդգծել է, որ պատահական չէ, որ  2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային, և այն էլ մի քանի ուղղությամբ` և ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զինվորների ու սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, և նյութական աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: «Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,- ասել է Հարությունյանը, փոխանցում է Արմենպրեսը:

Հարցին, դա կփոխե՞ր զոհերի թիվը, Հարությունյանը պատասխանել է․

«Գիտեք, ոչ։ Խոսքը եթե գնում է հակաօդայինի մասին, ապա օդային հարձակում տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, շատ ավելի անպաշտպան: Չեմ ուզում փակագծեր բացել. Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդը անպաշտպան էր 2016 թվականին: Ուզում եմ վստահ հայտարարել, որ այսօր ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի օդն է պաշտպանված: Եվ այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում մեծ տեղ է հատկացվել իրենց նշած այդ հին, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են. Բացի դրանից նոր հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք` ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 1992-1994 թվականներին` հազիվ էինք պաշտպանվում: Առաջնագիծը շատ ավելի անգամներով այսօր ավելի անվտանգ է, քան երբևէ ունեցել ենք»,- ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով կենցաղային պայմանների բարելավմանը՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ երազել են առաջնագծում հոսող ջուր, խմելու ջուր ունենալ։ «Այսօր դա ապահովված է: Եթե ասում են նախկինում սնունդը լավն էր, նախկինում լավը չէր, ընդամենը այդ բառը կարող եմ ասել ու բավարարվել: Այսօր զինվորը լիիրավ սնվում է»,-նշել է Հարությունյանը:

Նա անդրադարձել է նաև բանակի սպաների աշխատավարձերի բարձրացմանը, սոցիալական մյուս երաշխիքներին: «ՀՀ վարչապետի հետ միասին ծրագիր ենք սկսել, և բանակի սպայական անձնակազմի բնակարանային խնդիրը լուծվելու է: Արցախում ավելի քան հազար ընտանիք սպասում է բնակարանային խնդրի լուծմանը: Մարդիկ կան որոնք սպասում են տասնամյակներ, արդեն գումարը հատկացված է, և 2023թ-ին խնդիրը լուծված կլինի: Ընդհանուր առմամբ երկու կառավարությունների գլխավոր խնդիրն է լինելու բանակաշինություն, սպառազինություն, կենցաղային պայմաններ, դրամական աջակցություն և մնացածը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: