ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն վերահաստատել է Հայաստանի իսկական բարեկամն ու գործընկերը լինելու հանգամանքը

Եվրոպական Միույթունը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության իսկական բարեկամն ու գործընկերն է և պարտավոր է շարունակել աջակցել եվրաինտեգրման բարեփոխումների ուղին ընտրած Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլիուսի և վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի համատեղ հայտարարության մեջ:

«2020 թվականի մարտին ԵՄ-ն արագորեն արձագանքեց COVID-19-ի բռնկմանը Հայաստանում և մոբիլիզացրեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ օգնության փաթեթները: ԵՄ-ն պարտավոր է շարունակել աջակցել Հայաստանին և Արևելյան գործընկերության այն երկրներին, որոնք ընտրել են եվրաինտեգրման բարեփոխումների ուղին: Կա մի ասացվածք, որ ճգնաժամի ընթացքում դուք կիմանաք, թե ով է ձեր իրական ընկերները: COVID-19 պանդեմիան հենց այնպիսի ճգնաժամ է, որը հաստատում է, որ ԵՄ-ն Հայաստանի իսկական բարեկամն ու գործընկերն է։ Մենք համոզված ենք, որ այս գործընկերությունը լուսավոր ապագա ունի երկու կողմերի՝ և Հայաստանի, և ԵՄ-ի համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունում ասված է նաև, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը Եվրոպայի մասն է և մնում է աշխարհառազմավարական գերակայություն Եվրոպական Միության համար։ Եվրոպական Միությունն ավելի քան 3 մլրդ եվրո է հատկացրել ԵՄ-ի հետ ընդհանուր հարևանության երկրների համար, որից 962 միլիոնը կուղղվի Արևելյան գործընկերության տարածաշրջան, ներառյալ՝ Հայաստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: