ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Նրանք, ովքեր անհարգալից վերաբերմունք կդրսևորեն իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան խիստ արձագանքի. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ ծանոթացել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմանը՝ կարևորելով Պաշտպանի հաստատության դերը Հանրապետության մի շարք առանցքային ոլորտներում մարդակենտրոն բարեփոխումներ իրականացնելու գործում:

Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաղորդման մեջ ամփոփված որոշ առաջարկներ, ներառյալ՝ պետական վարչարարության, հանրային ծառայության, քրեակատարողական համակարգերի բարեփոխման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ շուրջ հարյուր առաջարկների մի մասը տեղ կգտնի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում հրապարակվելիք ծրագրում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն մշակելու և իրագործելու անհրաժեշտությունը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է որոշ առաջարկների, պատրաստակամություն է հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել վերհանված հիմնախնդիրների վերացման ուղղությամբ՝ հատկանշելով կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու հանրային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությունները: Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ պետական բարձրաստիճան այն պաշտոնյաներն, ովքեր ոչ իրավաչափ կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն քաղաքացիների և իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան համապատասխան խիստ արձագանքի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 13 կմ/ժ
21 C°
 
19°  32° 
07.07.2020
21°  33° 
08.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: