ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը մասնակցեց Կարմիր հրապարակում անցկացված շքերթին

Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր անցկացված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ, հայտնում է «Արմենպրես»-ը։ Նրանք ծածանում էին Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները:

Շքերթին ներգրավված է 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ին։ Հունիսի 24-ը նույնպես խորհրդանշական է․ 1945 թվականի այդ օրը նացիստական Գերմանային ջախջախած զինվորականների շարասյունը հանդիսավոր քայլերթով անցավ Կարմիր հրապարակով։


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 5 կմ/ժ
3 C°
 
   
01.12.2020
   
02.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: