ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր ուսումնական տարուց Արցախի բուհերում կգործի անվճար կրթության ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին:
Հանդիպմանը քննարկվել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Լուսինե Ղարախանյանը հանրապետության նախագահին է ներկայացրել համավարակի պայմաններում նոր ուսումնական տարում առցանց և կենդանի ուսուցման արդյունավետ կազմակեպման հսմար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի համար ուսուցման առցանց հարթակի մշակմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել անվճար ու որակյալ բարձրագույն կրթության կազմակեպման ուղղությամբ իրականացվող քայլերին: 

Հանրապետության նախագահը նշել է, որ համավարակի տեմպերի նվազման դեպքում առաջնահերթությունը կտրվի կենդանի ուսուցմանը՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը: Անդրադառնալով անվճար բուհական կրթության ծրագրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական հավատարմագրված բուհերի բակալավրի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգի բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով: Մասնավոր բուհերի դեպքում սկզբունքը կվերաբերի միայն ընթացիկ տարում ուսումնական հաստատություն ընդունվածներին: Նախագահի հանձնարարությամբ՝ որակյալ կրթություն ապահովելու նպատակով պարբերաբար աշխատանքներ կիրականացվեն նաև բուհերի դասախոսների վերապատրաստման և կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ:

ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների պարագայում անվճար ուսուցման ծրագիրը կգործի մասնակի: Մասնավորապես՝ անվճար ուսման հնարավորություն կունենան միայն այն ուսանողները, որոնց ընտրած մասնագիտությունները Արցախի բուհերի կողմից առաջարկվող ցանկում չկան: Բացի այդ՝ նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումն ավարտելուց հետո Արցախ վերադառնալու և տեղում որոշակի ժամանակահատված պարտադիր աշխատելու մասին: Այն խախտելու դեպքում բուհերի շրջանավարտները պետք է պետությանը փոխահատուցեն ուսման համար ստացած ամբողջ գումարը և որոշակի չափով տուգանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: