ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախատեսվում է Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահների տեսակոնֆերանս անցկացնել

Հունիսի 26-ին նախատեսվում են վիդեո ձևաչափով բանակցություններ Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: 

«Բանակցությունները տեսակոնֆերանսի ձևաչափով նախատեսված են հունիսի 26-ին` կեսօրին»,- ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է «ճգնաժամերի լուծման հարցում ապահովել հետագա առաջընթաց, մասնավորապես՝ Ուկրաինայի մասով»:

Ըստ Ելիսեյան պալատի տրամադրած տեղեկատվության՝ Մակրոնն ակնկալում է Պուտինի հետ քննարկել «ռազմավարական հավասարակշռության հարցերը», Լիբիայում և Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման հետ կապված հիմնահարցերը: Նախատեսվում է նաև քննարկել «ճգնաժամային հիմնական խնդիրները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում են»:

«Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մի շարք դժվարին հիմնահարցեր քննարկել»,- նշել է պալատի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ կողմերը պետք է քննարկեն համագործակցությանը, եվրոպական կայունության ամրապնդմանը, միջազգային ճգնաժամերի լուծմանը և կիբերանվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: