Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հունիսի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր իրաքցի գործընկերոջը՝ փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր առաքելության մեջ:
Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս մարտահրավերների հասցեագրման ու բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերին և միջոցառումներին:
Նախարարներ Մնացականյանն ու Հուսեյնը գոհունակություն հայտնեցին պատմական կապերով միահյուսված հայ-իրաքյան բազմադարյա հարաբերությունների կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու այն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
ԱԳ նախարարները բարձր գնահատեցին երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու ժողովուրդներին և երկրներին մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց իր իրաքցի գործընկերոջը՝ հայ համայնքի նկատմամբ դրսևորված ավանդական ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:
ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Ֆուադ Հուսեյնը հանգամանալից մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման կարևորությունը:
-
19:48
Արցախում քրեական գործ է հարուցվել բնակչությանը ոչ պատշաճ տարհանելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ
-
19:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
19:12
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ
-
18:42
Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ. ՊՆ
-
18:29
Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
-
18:20
Պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս
-
17:51
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
-
17:34
Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար
-
16:20
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ
-
16:12
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կբարձրանա
-
16:09
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
-
16:07
Մհեր Աբրահամյանը նշանակվել է Արցախի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
-
14:29
Ներկայացուցիչների պալատի անդամները Բայդենին կոչ են արել վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը
-
13:36
Սյունիքում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8մլն դրամի վնաս
-
13:26
Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում
-
12:08
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ
-
11:28
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք
-
11:24
Արցախի մի շարք համայնքներում գտնված հրթիռակասետային և ավիացիոն ռումբերն օրվա ընթացքում կոչնչացվեն
-
11:22
ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատից խարդախությամբ խոշոր գումար հափշտակելու դեպք (տեսանյութ)
-
11:17
Փրկարարների 4 ջոկատ վերսկսել է որոնումները Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 4 կմ/ժ