ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապի հայաստանյան այցին նվիրված նոր նամականիշ է թողարկվել

Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողարկելով նամականիշ, որի վրա պատկերված է, թե ինչպես Հայաստան այցելության ընթացքում Ն․Ս․ ֆրանցիսկոս Պապը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան Տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ հաստատելով նաև, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռում ՀՀ դեսպանությունը:

«Հունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը: Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, հիրավի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։
Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողարկելով նամականիշ, որի վրա պատկերված է, թե ինչպես Հայաստան այցելության ընթացքում Ն․Ս․ ֆրանցիսկոս Պապը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան Տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ հաստատելով նաև, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է։
Նշեք, որ անցյալում ևս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր հատուկ տեղ էր զբաղեցրել Հայաստան պատմական այդ այցելության թեման։ Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս», - ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։


Новая марка, посвященная визиту Папы Римского Франциска  в Армению



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: