ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը չի ներառվել երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք՝ սահմանների բացումից հետո

Բրյուսելում պաշտոնյաները քննարկում են, թե որ երկրներին է թույլատրվելու մուտք գործել ԵՄ տարածք հուլիսի 1-ից, երբ նախատեսվում է բացել դաշինքի միջազգային արտաքին սահմանները։ Ինչպես Euronews-ին ասել են ԵՄ անանուն պաշտոնյաները,  երկու ցուցակ կա՝ մեկն այն երկրներն են, որոնց կթույլատրվի, մյուսը՝ արգելված երկրների ցանկը, հայտնում է Panorama.am։

Ցուցակն արդեն իսկ հարուցել է հակասություններ այն բանից հետո, երբ աղբյուրները պարզել են, որ ԱՄՆ-ը՝ COVID-19-ով աշխարհի ամենատուժած երկիրը, ավելի քան 2,4 միլիոն վարակակիրներով, գտնվում է արգելված երկրների ցուցակում:

Euronews ԵՄ դիվանագիտական աղբյուրներից ստացել է այն երկրների ամբողջական ցանկը, որոնց համար բաց կլինեն Եվրոպայի սահմանները։ Կորոնավիրուսի վիճակով պայմանավորված՝ ցանկից դուրս են մնացել Հայաստանը, Բրազիլիան, Կատարը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը։

Ըստ Euronews-ի, համաճարակաբանական տվյալների հիման վրա 47 երկիր գտնվում է ընդունելի երկրների շարքում, իսկ արգելված ցուցակում ՝ 54 երկիր: Այնուհետ աղբյուրն ասել է, որ 54 երկիր է արդեն ընդունելի երկրների ցանկում և այս թվերը կարող են փոխվել։

ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում են ընդգրկվել  Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորրա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, , Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա,  Վենեսուելա,  Նիկարագուա, Կոստա Ռիկա,  Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Եգիպտոս և այլն։

Դիվանագիտական աղբյուրները նաև Euronews-ին ակնարկել են, որ ԵՄ երկրների միջև տարաձայնություն կա այն առումով, թե որքան է վստահելի երկրների ներկայացրած կորոնավիրուսի վիճակագրական տվյալները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: