ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դեսպանների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ խոսելով մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ տնտեսական դժվարությունների, պարենի անվտանգության խնդրի, վերջին շրջանում Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Սահմանադրության և սահմանադրական բարեփոխումների մասին: Նախագահ Սարգսյանը պատասխանել է այս թեմաների վերաբերյալ դիվանագետներին հետաքրքրող հարցերին:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների և հակակշիռների մեխանիզմների վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։ Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Օգտագործելով առիթը՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցելու համար: Նշելով, որ ներկայումս բոլորի համար դժվար ժամանակներ են և դրանք շուտ չեն ավարտվելու՝ նախագահը կարևորել է փոխօգնությունը, համատեղ աշխատանքն ու ջանքերը: «Եթե միասին չաշխատենք, ապա կսահմանափակենք մեր հաջողությունները,- ընդգծել է նա։ -Շնորհակալություն մեր բարեկամության համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: